ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել

ԵԱՏՄ-ն և Իրանը ստորագրել են ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր։

Փաստաթուղթն ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբաս Ալի Աբադիի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից:

Համապատասխան համաձայնագիր է ստորագրվել նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների հետ:

ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրն անդամ երկրները կնքել են դեռևս 2018 թվականի մայիսի 17-ին, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ից:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կանխատեսումներով՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկրների ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 18-20 մլրդ դոլարի ՝ մոտավորապես 5-7 տարվա հեռանկարում:

Ալինա Հովհաննիսյան

Աղբյուրը՝   finport.am