Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելեցի Արաքս գյուղ

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելեցի Արաքս գյուղ` որտեղ ավարտին են մոտենում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Շուրջ 280 000 000 ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակում՝ 30% համայնքային և 70% պետական բյուջեներից։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էլիտ Հիլզ» ՍՊԸ-ն։
Նախատեսված էր հիմնանորոգել չգործող մանկապարտեզի շենքը` իրականացնելով սեյսմազինվածության ուժեղացում, տանիքի ապամոնտաժում և նորի կառուցում, ջեռուցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անցկացում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում, ինչպես նաև ներքին հարդարման այլ աշխատանքներ։
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով նախատեսված է նաև մանկապարտեզի ամբողջական կահավորումը։
Հիմնանորոգման արդյունքում Արաքս գյուղի երեխաները (120 սան) կունենան հնարավորություն հաճախելու մանկապարտեզ իրենց գյուղում։
Մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2024 թվականի գարնանը։