2023 թ․-ն առանձնացել է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և թվայնացմամբ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին մաքսային համակարգում իրականացրել է մի շարք  բարեփոխումներ: Տարին առանձնացել է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և թվայնացմամբ, միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Կարևոր փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների և տնտեսվարողների, էլեկտրոնային հարթակ են տեղափոխվել մի շարք ծառայություններ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մեկնարկել են Մեղրիի նոր անցակետի շինարարական աշխատանքները: Նոր չափանիշներով կատարելագործվում են ժամանակավոր պահպանման պահեստները և մաքսային պահեստները: Լիազորված տնտեսական օպերատորների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր։

Ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը: Իսկ նախնական մաքսային հայտարարագրման համակարգի արդիականացման արդյունքում համակարգից օգտվողների թիվն աճել է շուրջ 167%-ով։ Ժամանակավոր ներմուծված 2647 ավտոմեքենա մաքսազերծվել է պետական աջակցության ծրագրի շրջանակում։

ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողությունների ընդլայնման նպատակով ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է կենտրոնի նոր մասնաշենքը:  

 Մանրամասները՝ տեսահոլովակում. https://www.youtube.com/watch?v=9-EGM0xzDsE