2023թ-ի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրվել է
2305 լիցենզիա ՀՀ-ի կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներմուծման համար,
10 լիցենզիա փոստային կապի գործունեություն և 1 լիցենզիա տիեզերական գործունեություն իրականացնելու նպատակով։
2023 թվականին լիցենզավորման և թույլտվությունների բաժնին վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 194,1 մլն ՀՀ դրամ: