Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու.Տիգրան Ավինյան
Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու.
մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, որոնք բարդացնելու են նմանատիպ տարածքների զավթումը: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող շինությունների ապամոնտաժումը առանցքային նշանակություն ունի հանրային տարածքի բարեկարգման և կանաչ ֆոնդի վերականգման համար. դրանք վերադարձվելու են երևանցիներին: