Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել զարգացնել երկու երկրների առևտրային և արդյունաբերական հարաբերությունները:

Այս մասին Վահան Քերոբյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ «Կենսունակ Գուջարաթ» -ի շրջանակում կայացած ծանոթության ընթացքում», - նշել էՀՀ էկոնոմիկայի նախարարը: