Կանադայում 210.000 ուկրաինացի փախստական կա
2022 թվականի մարտից՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, ավելի քան 210․000 ուկրաինացի փախստական է ժամանել Կանադա, սպասվում է ևս առնվազն 90․000 մարդու ժամանում։ Այս մասին հայտնել է «CTV» հեռուստաալիքը։
Ընդհանուր առմամբ, Կանադայի իշխանությունները ուկրաինացիներին ավելի քան 936․000 վիզա են տրամադրել հատուկ ծրագրով, որն ավարտվում է 2024 թվականի մարտի 31-ին։ 2023 թվականի նոյեմբերի 28-ի տվյալներով՝ դրանից օգտվել է Ուկրաինայի ավելի քան 210․000 բնակիչ։
Կանադայի միգրացիոն ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ ևս առնվազն 90 հազար ուկրաինացի կարող է Կանադա ժամանել մինչև մարտի վերջ: Հատուկ վիզայի առկայությունը, մասնավորապես, ուկրաինացիներին թույլ է տալիս նպաստներ ստանալ Կանադայում մինչև դրա վավերականության ժամկետի ավարտը։
Աղբյուրը՝ radar.am