2023թ. Երևանի բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 90%
Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. համայնքը մտադիր է գնման ոլորտում խստացնել պահանջները
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև Նալբանդյան փողոցը: Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացի փողոցներում:
2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան:
Համայնքը դիտարկում է «Շտապբուժօգնություն» ընկերության առկա 43 շարժակազմին նորերն ավելացնելու հնարավորությունը. նախատեսվում է առաջիկայում ծառայություն մատուցել նաև մոպեդներով:
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 167 արտաքին գովազդ: