Հայաստանի բնակչության մոտ 35 տոկոսը ՀՆԱ-ի աճը չի զգում. Գործատուների հանրապետական միության ղեկավար
Հայաստանի տասը մարզերից վեցը գրեթե չեն զգում ՀՆԱ-ի աճը։ Այդ մասին հունվարի 29-ին "ՀՀ տնտեսական զարգացման միտումները խոշոր հարկատուների տնտեսական բաշխման համատեքստում" թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Ինչպես նշել է փորձագետը, Երևանը գեներացնում է հանրապետության ողջ ՀՆԱ-ի 50%-ը, մնացած 50% - ը' բոլոր 10 մարզերը: Դրանցից Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերը ՀՆԱ 0,15-2 տոկոսի սահմաններում ձևավորման ներուժ ունեն։ Արդյունքում, Հայաստանի բնակչության մոտ 35% - ը, որն ապրում է այդ 6 մարզերում, ոչ մի կերպ չի զգում ՀՆԱ-ի աճի դինամիկան։ <Նրանք զարգացման այնքան ցածր ներուժ ունեն, որ գրեթե չեն զգում իրենց շուրջ զարգացումները: Այս մարզերում առկա է այդ ներուժի ստեղծման խնդիր>, - ասել է նա:
Մակարյանի խոսքով՝ այդ ներուժի ստեղծումը ենթադրում է ոչ միայն ենթակառուցվածքներ, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ։ "Այնտեղ պետք է տեղ գտնի, առնվազն, հինգ տարր. կրթություն (տարբեր ուսումնական հաստատությունների ստեղծում), առողջապահություն, արդյունաբերություն/ծառայություններ, ենթակառուցվածքներ, ինչպես նաև մշակութային և ժամանցի կենտրոններ", - պարզաբանել է նա:
Ընդ որում, եթե այդ ուղղություններից թեկուզ մեկում կան խնդիրներ, ապա զարգացումը չի կարող լիարժեք համարվել։
Նաիրա Բադալյան
Աղբյուրը՝ finport.am