Իրանը նվազեցրել է հարստացված ուրանի արտադրության տեմպերը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանը զգալիորեն նվազեցրել է բարձր հարստացված ուրանի պաշարների ստեղծման տեմպերը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել The New York Times թերթին տված հարցազրույցում։
Ըստ Գրոսիի՝ բարձր հարստացված ուրանի արտադրության կտրուկ աճը, ամենայն հավանականությամբ, անկում է ապրել: Սակայն, ինչպես պնդում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը, Իրանը շարունակում է ավելացնել մինչեւ 60% հարստացված ուրանի կուտակումը, որը հետագա հարստացման դեպքում կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար:
«Որոշակի դանդաղում է նկատվում։ Դրանք դեռ համալրում են պաշարները, բայց արդեն ավելի դանդաղ են», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը։
Աղբյուրը՝ radar.am