Shell. գազի գները կայունացել են, բայց մնում են բարձր

2023 թվականին գազի համաշխարհային գները կայունացել են, սակայն, այնուամենայնիվ, մնացել են վիճակագրական միջինից բարձր։ Այս մասին հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով բրիտանական Shell-ը LNG-ի շուկայի վերաբերյալ տարեկան զեկույցը։

Ընկերության տվյալներով՝ շուկայի հավասարակշռության վրա ազդել են մի քանի գործոններ՝ համեմատաբար տաք ձմեռը Եվրոպայում՝ զուգորդված գազի մեծ պաշարներով, միջուկային էներգիայի արտադրության ավելացուկով և չինական տնտեսության վերականգնմամբ։

Սա նվազեցրել է գների գագաթնակետերը և անկայունությունը՝ համեմատած 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածի հետ: Սակայն գազի ներկայիս գները զգալիորեն բարձր են 2017-2020 թվականների մակարդակից, գրում է ընկերությունը։

Ամբողջությամբ՝  news.am