Վահան Քերոբյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե
Վահան Քերոբյանը քիչ առաջ մտել է ՀՀ քննչական կոմիտե, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Հիշեցնենք, որ երեկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։ Այս մասին Քերոբյանը գրել էր «Ֆեյսբուք»-ի իր էջում։ Տես՝ https://ejc.am/hy/article/18090
«Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին»։