Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ բանկերում և փոխանակման կետերում
Հայաստանի բանկերում փետրվարի 20-ին ժամը 09:30-ի դրությամբ, տարադրամի փոխարժեքը երեկվա համեմատ աճել է։ Rate.am կայքի համաձայն՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքն այսօր կազմում է 401.94 դրամ, որը նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով։
Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403․50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406․50 դրամ: Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։
Եվրոյի առքի միջին փոխարժեքն էլ բանկերում կազմում է 429.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.34 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 440 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 434 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.27 դրամ (աճը՝ 0.02 դրամ), վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.45 դրամ։ Իսկ փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.32 դրամ, վաճառքը`4.40 դրամ։