Չինաստանի երեք խոշորագույն բանկերը դադարեցրել են վճարումներ ընդունել Ռուսաստանից

Չինաստանի խոշորագույն բանկերը դադարեցրել են վճարումներ ընդունել Ռուսաստանի պատժամիջոցների տակ գտնվող ֆինանսական կազմակերպություններից։ Այդ մասին գրում է «Իզվեստիա»-ն։

«Չինաստանի չորս խոշորագույն բանկերից երեքն այս տարվա սկզբից դադարեցրել են վճարումներ ընդունել ՌԴ պատժամիջոցների տակ գտնվող վարկային հաստատություններից: Նման սահմանափակումներ են մտցրել Industrial and Commercial Bank of China (ICBC), China Construction Bank (CCB) և Bank of China»,-հաղորդում է պարբերականը՝ հղում անելով «First Group» ԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Պորոշինին։

Հրապարակման համաձայն, չինական կազմակերպությունները ռուս հաճախորդներին մերժումները բացատրում են «ընկերության ներքին քաղաքականությամբ»։ Ըստ «Իզվեստիա»-ի՝ բանկերի որոշումը կարող է կապված լինել ԱՄՆ-ի կողմից երկրորդական պատժամիջոցների ռիսկի հետ, որոնք 2023 թվականի դեկտեմբերին ուժեղացրել են վերահսկողությունը սահմանափակումների պահպանման նկատմամբ:

Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Թուրքիայի բանկերը։ Հունվարի 1-ից թուրք արտահանողները բախվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունելու բանկերի մերժմանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը մասամբ կապված է Թուրքիայի վրա պատժամիջոցների պատճառով ԱՄՆ ճնշման հետ։

Աղբյուրը՝     panorama.am