Հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվարին նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի  համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 21%-ով, շինարարության ծավալը՝ 9.5%-ով, առևտրի շրջանառությունը՝ 19.3, իսկ բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալն աճել է 4.4%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 206,254.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 17,581.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 340,782.5 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 236,954.1 մլն ՀՀ դրամ։ Ըստ վիճակագրության՝ 6.4%-ով նվազել է Էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%։