Հայաստանում մտադիր են սուպերմարկետներում «արտոնյալ տեղեր» հատկացնել տեղական ապրանքների համար

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է մշակել կանոններ, որոնք տեղական ապրանքներին «արտոնյալ տեղեր» կտրամադրեն հայրենական սուպերմարկետների ցուցափեղկերում։ Այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Նարեկ Տերյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, մասնավորապես, նշեց, որ Ռուսաստանում և Բելառուսում գործում են հայկական կանթամթերքի ներկրման սահմանափակումներ, այն դեպքում, երբ Հայաստանում այդ երկրների կանթամթերքն ազատ վաճառվում է և աճող ծավալներով՝ զբաղեցնելով ավելի շատ տեսանելի տեղեր խանութների ցուցափեղկերում։

Խոսելով հայկական կաթնամթերքի արտահանման սահմանափակումների մասին՝ Տերյանը նշեց, որ ռուս և բելառուս գործընկերների հետ կազմվել է հայկական արտադրողների ցանկ, որոնց արտադրանքն արտահանվում է Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ։ Փոխնախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ որ արտադրողների մասին է խոսքը։

«Խնդիրը մասամբ լուծված է, աշխատանքը շարունակվում է», – հայտարարել է կառավարության ներկայացուցիչը։

2023թ․–ի ապրիլի 5–ից Ռոսսելխոզնադզորի նախաձեռնությամբ դադարեցվել են հայկական կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան «հայկական կողմից վատ պետական վերահսկողության և սահմանափակող միջոցառումների խախտումների» կապակցությամբ։ Հունիսի14–ին Ռոսսելխոզնադզորը հանել է մի քանի հայկական ընկերությունների արտադրանքի ՌԴ ներկրման արգելքը («Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ» և «Իգիթ»):

Աղբյուրը`   arka.am