ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնություն

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշման ընդունման արդյունքում՝ վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» և «թ1» կետերով սահմանված դեպքերի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» և 2.1-ին մասի «է» և «է1» կետերով սահմանված դեպքերի) ժամկետանց պարտավորությունների կատարման համար լրացուցիչ ժամկետի սահմանմամբ ակնկալվում է լիցենզիայի կասեցումը որոշակի ժամկետով հետաձգել, դրանով իսկ նպաստելով գործող բիզնեսի բնականոն ընթացքին։