Հայաստանի Հանրապետությունն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն. Միրզոյան
Հայաստանի Հանրապետությունն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ ասուլիսում։
«Ռուսական կողը տեղեկացվել է հայկական կողմի նախաձեռնության մասին, և մենք շնորհակալություն ենք հայտնել աջակցության համար», – ասաց նա` հավելելով, որ ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով։
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` ի սկզբանե ՌԴ սահմանապահների ներկայությունը բազմաթիվ վայրերում, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանում, նախատեսված է եղել որպես օգնություն նորանկախ ՀՀ–ին և նախատեսված էր իրականացնել այնքան ժամանակ, որքան Հայաստանը դրա կարիքը կունենա։
Միզոյանը ենթադրում է, որ հայկական կողմի ծանուցումը ռուսական կողմին բավարար կլինի, և հարցն այդքանով կլուծվի։ Միրզոյանն ընդգծեց, որ հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասով։
Աղբյուրը` armeniasputnik.am