Սուրենավանցիների համար այլևս երազանք չի լինելու գյուղում գազ ունենալը

Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրում շարունակվում են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերում երբեք գազաֆիկացում չի եղել, քանի որ բացակայում էր գլխավոր գազատարը։ Գլխավոր գազատարի կառուցումից հետո 2023-2024 թվականների սուբվենցիոն ծրագրով դեռևս շարունակվում են վերոնշյալ երեք բնակավայրերի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Այս ծրագիրը նույնպես բխում է Արարատ համայնքի միջոցառումների ռազմավարությունից, որը ներառված է եղել Արարատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում։
Քայլ առ քայլ, ի շահ մեր համայնքի բնակիչների ունենալու ենք ավելի բարեկարգ և օրինակելի համայնք։