Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մասիս համայնքի մի շարք բնակավայրերում

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մասիս համայնքի մի շարք բնակավայրերում:
Ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են Դաշտավան բնակավայրում, ընթացիկ փուլում են Մասիս քաղաքում, Այնթապ, Արգավանդ, Դարակերտ, Դարբնիկ, Հայանիստ, Սայաթ-Նովա բնակավայրերում: Ընդհանուր ծրագրում ներառված են նաև Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Արևաբույր, Սիս, Արբաթ, Գեղանիստ, Զորակ, Հովտաշատ բնակավայրերի փողոցները:
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 2,907,237,180 ՀՀ դրամ է, որից 65%-ը տրամադրվում է համայնքային բյուջեից, իսկ 35%-ը պետական համաֆինանասավորման մասն է:
Լուսանկարները վերցված են Մասիսի համայնքապետարանի էջից: