Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը շուտով կվերաբացվի. IRNA

Շուտով Թեհրանում կվերաբացվի Ադրբեջանում Իրանի դեսպանատունը, որը փակվել էր անցյալ տարվա հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավիին։

Դեսպանը նաև հայտնել է նախապատրաստական աշխատանքներ տանելու նպատակով Թեհրան պատվիրակության այցի մասին։

«Երկու երկրների պատմական ժառանգությունը և Իրանի ու Ադրբեջանի Հանրապետության մոտ 800 կմ-անոց սահմանի երկայնքով ապրող ժողովուրդների միջև խորը մշակութային ու զգացմունքային կապերը թույլ չեն տա, որ խնդիրներն ու թյուրըմբռնումները շարունակվեն», - ասել է Մուսավին՝ հավելելով, որ կողմերը ձգտում են հաղթահարել «հարաբերություններում սառնության» այս փուլը։

Ադրբեջանում Իրանի դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնություններում «տեսանելի են թշնամիների և տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս գտնվող որոշ երկրների ու վարչակարգերի, հատկապես նրանց անվտանգության ծառայությունների դավադրությունները»:

Ադրբեջանը փակել էր Թեհրանում իր դեսպանատունն այն բանից հետո, երբ 2023 թ․ հունվարի 27-ին 50-ամյա մի տղամարդ մտել էր դեսպանատան շենք և «Կալաշնիկովի» ինքնաձիգից կրակ էր բացել՝ սպանելով անվտանգության ծառայության ղեկավարին, վիրավորելով 2 անվտանգության աշխատակցի։ Տղամարդը, որը մեքենայով դեսպանատուն էր եկել անչափահաս երկու երեխաների հետ, ձերբակալվել էր։ Նրա գործողությունների դրդապատճառը անձնական և ընտանեկան խնդիրներն են եղել։

Աղբյուրը՝     armenpress.am