Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել են համաշխարհային բանկի, տարածքային զարգացման հիմնադրամի, զբոսաշրջային կոմիտեի ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ այսօր՝մարտի 25-ին, հյուրընկալել են համաշխարհային բանկի, տարածքային զարգացման հիմնադրամի, զբոսաշրջային կոմիտեի ներկայացուցիչներին:
Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի ընթացքին, դրա շրջանակներում առաջ եկող լրացուցիչ աշխատանքներին, խոսել Հաղթանակի պողոտայում կատարված աշխատանքների, տվյալ հատվածից տաղավար-կրպակների ապամոնտաժման ու հարակից մի շարք հարցերի մասին:
«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի ընթացքի, ենթակառուցվածքներին առնչվող հարցերի, առաջիկա անելիքների, ժամկետների մասին խոսել է ծրագրի քաղաքաշինության վերլուծաբան Նոռա Միրզոյանը: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպում քննարկումներ ունենալ նաև ենթակառուցվածքների պատասխանատուների/ներկայացուցիչների մասնակցությամբ՝ աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման համար:
Հանդիպման ընթացքում զբոսաշրջության կոմիտեի խորհրդատու-փորձագետ Անուշ Եղիազարյանը ներկայացրել է զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման նոր ծրագիրը (trip): Ծրագիրը նպատակ ունի բարելավելու Հայաստանի ընտրված մարզերում ենթակառուցվածքային ծառայություններն ու համակարգային հզորությունը՝ տեղային տնտեսությունում աճող զբոսաշրջային ներդրումների համար:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգում։