ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Դարանակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց։
66 Դարանակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 279 հազար 200 դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Դարանակում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1564 մետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 48 լուսատուների տեղադրմամբ։
Դարանակ գյուղն իր պատմության ընթացքում գիշերային ժամերին լուսավորվում է առաջին անգամ։