SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2024 թ. համաշխարհային վաճառքի Տարվա գործընկեր

Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն ճանաչվել է Google Cloud-ի 2024 թվականի Համաշխարհային վաճառքի Տարվա գործընկեր։ Ընկերությունը պարգևատրվում է արդեն յոթ տարի անընդմեջ՝ Google Cloud էկոհամակարգում իր ակնառու ձեռքբերումների և համաշխարհային կազմակերպություններին փորձագիտություն և բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար:

SADA-ն նաև ստացել է Google Cloud-ի 2024 թվականի Տարվա գործընկեր մրցանակը՝ լոկացիայի վրա հիմնված ծառայությունների մասնագիտացման համար․ ընկերությունը հաճախորդներին առաջարկում է Google Maps լուծումներ և քարտեզների API-ների հիմնարար տեխնիկական գիտելիքներ:

«Մեզ համար մեծ պատիվ է այս տարի ստանալ Google Cloud-ի 2024 թվականի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկերոջ երկու մրցանակները։ Մենք հավատարիմ ենք ամբողջ աշխարհում բիզնեսի վերափոխմանը՝ գերժամանակակից տեխնոլոգիական լուծումների միջոցով: Այս մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի և նվիրվածության մասին: Պատրաստ ենք շարունակել ապահովել մեր հաճախորդների հաջողությունները և ազդեցություն ունենալ նրանց զարգացման վրա՝ ամրապնդելով մեր համագործակցությունը Google Cloud-ի հետ»,– նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

2023 թվականին SADA-ն դարձավ Google Cloud-ի գեներատիվ AI-ի գծով առաջատար գործընկերներից մեկը՝ հարյուրավոր հաճախորդների շրջանում հասնելով գեներատիվ AI-ի սպառման քառակի աճի: SADA-ի մասնագիտական ​​ծառայությունների և լուծումների հարուստ փորձի շնորհիվ ընկերությունն արժանացել է համաշխարհային բրենդների՝ ներառյալ Carvana-ի, Stagwell-ի և Digital Turbine-ի աջակցությանը:

«Google Cloud Partner մրցանակով մենք նշում ենք փոխակերպման ազդեցությունն ու արժեքը, որ մեր գործընկերները տալիս են մեր հաճախորդներին։ Մենք հպարտ ենք հայտարարել SADA-ն՝ որպես 2024 թվականի Google Cloud Partner մրցանակի հաղթող, և ճանաչել նրա ձեռքբերումները վերջին տարում հաճախորդների հաջողության հասնելու գործում»,– նշել է Google Cloud-ի գլոբալ էկոհամակարգի և ալիքների կորպորատիվ փոխնախագահ Քևին Իչպուրանին:

Այս տարի SADA-ն վերադառնում է Google Cloud Next 2024 կոնֆերանս, որի փորձագետների թիմը հանդես կգա մի շարք ելույթներով՝ կիսվելով ամպային նորարարություններով ու հաջողություններով։

Աղբյուրը՝    b24.am