Գնել Սանոսյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսի հետ

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գնել Սանոսյանը։
Շնորհակալություն եմ հայտնել հրավերի համար և կարևորել Հայաստան-Լիտվիա խորացող բարեկամական հարաբերությունները, որը ընդգծվել է նաև երկու երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ։
Քննարկվել են էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։ Ներկայացրել ենք մեր երկրների էներգետիկ համակարգերը։
Լիտվայի էներգետիկայի նախարար Դաինյուս Կրեյվիսը ներկայացրել է ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում ինքնաբավ էներգետիկ համակարգին անցնելու, ինչպես նաև էներգիայի կուտակիչ կայանների տեղադրման և գործարկման ոլորտում Լիտվական փորձը։
Քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, արևային և քամու էներգիայի օգտագործման հետ կապված հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական, փորձագիտական մակարդակում համագործակցել՝ լիտվական լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով։