Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։

Իսկ այս պաշտոնից ազատված Սամվել Ղուկասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։