Վարդենիս համայնքում կգործի թափառող շների վնասազերծման ծառայություն

Այսուհետ Վարդենիս համայնքում կիրականացվի թափառող շների վնասազերծման ծառայություն՝ նրանց կողմից սպառնացող վտանգները կանխարգելելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Վարդենիսի քաղաքապետարանը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համայնքի տարբեր տեղամասերում տեղադրվել են կենդանիների համար նախատեսված վանդակներ, ուստի խնդրում և հորդորում ենք երեխաներին հեռու պահել այդ վանդակներից, լինել ուշադիր։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն շներ, հորդորում ենք լինել զգոն, որպեսզի ձեր կենդանիները դուրս չգան բակային տարածքից և չհայտնվեն այդ վանդակներում»,- նշվում է Վարդենիսի քաղաքապետարանի հայտարարության մեջ։