Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց համար աջակցող միջոցների ազգային ընդլայնված ցանկի վերաբերյալ քննարկում
Հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել աջակցող միջոցների ազգային ընդլայնված ցանկի վերաբերյալ քննարկում: Հանդիպումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Democracy International կազմակերպության աջակցությամբ:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրոթյան՝ միջոցառման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ թույլ տեսողություն և տեսողական խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ ունեցողների համար նախատեսված աջակցող միջոցների, ինչպես նաև տեղորոշման և անվտանգության ապահովման սարքերի, հարմարեցված համակարգչային տեխնիկայի կիրառման և այլնի վերաբերյալ:
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Սոցիալական պաշտպանութուն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդը:
Բանախոսներն ընդգծել են հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը և այս գործընթացում շեշտել վերջիններիս, ինչպես նաև ոլորտում ներգրավված մասնագետների ներգրավման դերը:
Հանդիպումը շարունակվել է ընթացիկ հարցերի քննարկմամբ, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով: