Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Ըստ ՀՀ վարչապետի՝ մայիսի 13-ի 432-Ա որոշման, Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: 

Հիշեցնենք, որ Սիսիան Պօղոսեանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարի 21-ին։