Ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հանդիպում են ունեցել ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի գլխավորած պատվիրակության հետ:
Կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ երկկողմ համագործակցության ընդլայնումը, Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային նախաձեռնություններին, ՎԶԵԲ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը, ՎԶԵԲ-ի կապիտալի ավելացումը և այլն:
 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։