Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:
ՀՀ-ԵԽ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ. https://www.mfa.am/hy/international-organisations/5