ՎԶԵԲ-ը և Ինեկոբանկը կաջակցեն Երևանում գիտական-նորարարական հանգույցին
ՎԶԵԲ-ը և Ինեկոբանկը ստորագրեցին 14․5 միլոն եվրոյի փաթեթ՝ ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների կոնվերգենցիայի կենտրոնի կառուցման համար։
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ (GEF) նոր կենտրոնը կմիավորի նորարարական «կանաչ» ներդրումները։
Թայվանի աջակցությամբ կենտրոնը կբարելավի կարիերայի հնարավորությունները հայ փախստականների համար։
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Ինեկոբանկ ՓԲԸ-ն միավորում են իրենց ուժերը՝ Երևանում ԹՈՒՄՈ Ինժեներական և կիրառական գիտությունների կոնվերգենցիայի կենտրոնը ստեղծելու ուղղությամբ։ Այս գործընկերությունը ներառում է 14․5 միլոն Եվրո գումարի համատեղ ֆինանսավորումը, որից 7․25 միլիոն եվրոն՝ ՎԶԵԲ-ի կողմից։
Այս միջոցները խթանում են բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացումը, որը միտված է ստեղծելու առաջատար նորարարական կենտրոն, որը հագեցած է ինժեներական և կիրառական գիտությունների համար նախատեսվող ժամանակակից սարքավորումներով՝ նպաստելով Հայաստանում նորարարությանը և տնտեսական աճին:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 միլիոն եվրո՝ զուգահեռաբար ֆինանսավորվելով Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԹՈՒՄՈ-ի կողմից, որը յուրօրինակ ԲՏՃՄ (STEM) հանգույց է, որը նախագծվել է աշխարհահռչակ հոլանդական MVRDV ճարտարապետական ընկերության կողմից: Այն կենտրոնանալու է նորարարության խթանման և ակադեմիայի և արդյունաբերության միջև խզվածքը վերացնելու վրա՝ իր օրիգինալ կրթական և հետազոտական ծրագրերի միջոցով, ինչպիսիք են ԹՈՒՄՈ Լաբորատորիաները և Երևանի 42 ծրագրավորման դպրոցը: Կոնվերգենցիայի կենտրոնի առաջադեմ շենքը կլինի հորիզոնական երկնաքեր, որը կներառի կրթական տարածքներ, համաժողովների և ցուցահանդեսների/ միջոցառումների սրահներ, համատեղ աշխատանքային (coworking) տարածքներ և վերապատրաստումների տարածքներ՝ ինչպես անհատների, այնպես էլ ձեռնարկությունների բազմազան կարիքները բավարարելու համար, ինչպես նաև աշխատանքային և մանրածախ առևտրի տարածքներ։
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) աջակցությամբ կենտրոնը կմիավորի նորարարական, կանաչ ներդրումները և էներգիայի կառավարման լուծումները, այդ թվում նաև ՖՎ վահանակները, բարձր արդյունավետությամբ ճակատային ապակեպատումը և խելացի կլիմայական կառավարման համակարգերը՝ այսպիսով բարելավելով էներգաարդյունավետությունը և շրջակա միջավայրի կայունությունը:
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) ֆինանսական փաթեթը նաև կլրացվի տեխնիկական համագործակցությամբ՝ հայ փախստականներին օգնելու ինտեգրվել աշխատաշուկայում՝ ՎԶԵԲ-ի՝ փախստականների ճգնաժամին արձագանքման շրջանակներում։ Այս ծրագիրը՝ TaiwanBusiness – ՎԶԵԲ տեխնիկական համագործակ-ցության հիմնադրամի աջակցությամբ, կխթանի տեղահանված բնակչության աշխատանքի տեղավորումը՝ արդյունքում վերականգնելով կենսապահովման պայմանները՝ տրամադրելով անհատական և շուկայի պահանջներին համապատասխանող վերապատրաստում թվային, ՏՀՏ-ի և նախագծման ոլորտներում։
Հայտնի է լինելով իր անվճար կրթական ծրագրով, որը դեռահասներին թույլ է տալիս ինքնուրույն կառավարել իրենց սովորելու գործընթացը, ԹՈՒՄՈ-ն գործում է Հայաստանի խոշոր քաղաքների հինգ կենտրոններում, ինչպես նաև ունի 23 «ԹՈՒՄՈ տուփեր» (բեռնատար կոնտեյներներ, որոնք վերածվել են կրթական տարածքների) մերձակա քաղաքներում և տարբեր միջազգային վայրերի կենտրոններում:
ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ֆինանսավորողներից մեկն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում Բանկը 640 միլիոն եվրո է ներդրել երկրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական շրջանների թվայնացմանը:
Մինչ օրս Հայաստանի 211 ծրագրերում ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 2․1 միլիարդ եվրո գումար: