Որ ընկերությունները կարող են օգտվել տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագրից

Էկնոմիկայի նախարարությունը ներկայացնում է տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման ծրագիրը։
Ծրագրի շահառուներն են՝ տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող այն առևտրային ընկերությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝
․դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չունեն չկատարված հարկային պարտավորություններ,
․սնանկության վարույթում ներգրավված չեն որպես պարտապան, և վերջիններիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում,
․ներդրումային ծրագրում կատարվել է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալ ներդրում, որն ուղղվել է 0․2-ից բարձր բարդության ցուցանիշ ունեցող ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը,
․տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը կազմել է առնվազն 30 տոկոս և տարեկան իրացման շրջանառության առնվազն 30 տոկոսը ձևավորվել է արտաքին շուկաներում իրացումից։
Տնտեսապես բարդ ապրանքների ցանկը՝ այստեղ