Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթ կանցկացվի
Երիտասարդ մասնագետների շրջանում կիբեռանվտանգության մասին գիտելիքները խթանելու, հմտությունների և փորձի փոխանակմանը նպաստելու, կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը խրախուսելու նպատակով մայիսի 18-ից 26-ը կանցկացվի կիբեռանվտանգության շաբաթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շաբաթը կազմակերպվում է ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության հետ համատեղ։
CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը նշեց՝ կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա մայիսի 18-ից 19-ը Երևանում՝ Armenia Marriott հյուրանոցում։ Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի շուրջ 15 մասնագետ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից հանդես կգան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Կքննարկվեն կիբեռանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները և այլն։
Մանրամասները՝ այստեղ