Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունն այցելել է Վեդիի ջրամբար

Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ )պատվիրակությունը գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Ուոլքենաերի գլխավորությամբ այցելել է Վեդիի ջրամբար։

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության` պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
Պատվիրակության անդամներին նախ ներկայացվել է Վեդիի ջրամբարի պատվարի և ոռոգման համակարգերի շինարարության ամբողջ ընթացքը։ Բերտրան Ուոլքենաերը հետաքրքրվել է ջրամբարի կառուցումից հետո տարածաշրջանում ակնկալվող տնտեսական արդյունավետությունից, շինարարության ընթացքում առաջացած խնդիրներից ու դրանց լուծումներից։
Վեդիի ջրամբարը կառուցվում է ԶՖԳ վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Այս փուլում աշխատանքների 97 տոկոսն ավարտված է։ Ավարտական փուլում են թունելի, մեծ պատվարի շինաշխատանքները։ Չնչին աշխատանքներ են մնացել փոքր պատվարի վրա