Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ
Երևանում կայացած ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պատվիրակության հետ:
Ըստ Ֆինանսների նախարարության հաղորդագրության` կողմերը քննարկել են երկու նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Նիդերլանդների կառավարության աջակցությունը Գլոբալ արտոնյալության հիմնադրամի շրջանակներում, մասնավորապես՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների լուծմանը:
Նիդերլանդների ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգն իր հերթին բարձր է գնահատել ՎԶԵԲ տարեկան համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը: