Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված հանրային քննարկում է անցկացվել
Կայացել է հերթական հանրային քննարկումը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի և դրանց այընտրանքային տարբերակների արտադրություն կամ ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված գործընթացի շարունակականության ապահովման նպատակով։
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է քննարկումները և իրազեկման հանդիպումները։ Մայիսի 15-ին հերթական հանդիպումն է կայացել՝ քննարկելու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (https://www.e-draft.am/projects/7055):
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Պետական գերատեսչությունների ներկայացուցիչները լսել են ոլորտի տնտեսվարողների կողմից գույքագրված խնդիրները և առաջարկները։
Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, հանդիպումները կրում են շարունակական բնույթ։