UNCCD COP15–ի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին այցելել է «Սևան» ազգային պարկ
«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած ատվիրակությունն այցելել է «Սևան» ազգային պարկ։
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության` «Սևան» ազգային պարկի Նորաշենի պետական արգելոցում, որը հանդիսանում է էնդեմիկ հայկական որորի բնադրավայրը, պատվիրակության անդամները ծանոթացել են «Սևան» ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության հիմնախնդիրներին։
Պատվիրակությունը Հայաստանում է «Հողերի դեգրադացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա» շրջանակներում՝ «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով: