Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Արդեն «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում տեղադրվել և փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ` նոր վճարային համակարգով։
49 անցակետի անցարգելներ կտեղադրվեն մոտակա մեկ ամսվա ընթացքում բոլոր կայարաններում։ Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15 հազար 743 ուղևոր», - նշվում է հաղորդագրության մեջ: