Ֆինանսների փոխնախարարը հանդես է եկել «ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության ժամանակակից համակարգը և գործիքները» թեմայով բաց դասախոսությամբ

Մայիսի 21-ին ԵՊՀ-ում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել «ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության ժամանակակից համակարգը և գործիքները» թեմայով բաց դասախոսությամբ։
Փոխնախարար Հակոբյանը հանդիպել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Քննարկվել են ֆինանսների նախարարության և ԵՊՀ միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, որոնք միտված են երիտասարդ մասնագետների համար տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ ստեղծելուն և բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանն ու կատարելագործմանը:
 
Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից։