Հայաստանի ՏՏ էկոհամակարգին, հրեշտակային ներդրումների միտումներին ծանոթանալու համար դասընթաց կանցկացվի

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) ընդունում է Angel Training դասընթացի հայտադիմումներ, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հրեշտակ ներդրող և խորացնել իրենց գիտելիքները հրեշտակային ներդրումների ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու շաբաթ տևողությամբ դասընթացի հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ն է: Մասնակցության հայտը անհրաժեշտ է ներկայացնել այստեղ:

Angel Training-ի շրջանակներում մասնակիցները կուսումնասիրեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, հրեշտակային ներդրումների միտումները, իրավական կարգավորումները, ինչպես նաև կծանոթանան վենչուրային կապիտալի հիմունքներին: