Հիմնանորոգվում է Գանձակ-Սարուխան-Գեղարքունիք ավտոճանապարհը
Հիմնանորոգվում է Տ-4-13,/Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածը։
Ինչպես տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը, 12.9կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը միմյանց է կապում Գավառ‚ Բատիկյան‚ Հացառատ‚ Սարուխան‚ Լանջաղբյուր‚ Գեղարքունիք բնակավայրերը։
Ճանապարհի մի մասը ասֆալտապատվել է։ Ծրագրի շրջանակներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ նորոգվում են նաև ճանապարհին առկա կամուրջները‚ կկատարվեն այլ աշխատանքներ։
Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից է։