Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ընկերությունն իր գործընկեր Craft excellence ուսումնական կենտրոնի հետ, տարածաշրջանից հավաքագրել և կազմակերպել է խառատների, էլեկտրիկներ և զոդողների տեսական և գործնական դասընթացներ:
Ընկերության նպատակն էր` երիտասարդ մասնագետներ պատրաստել, ովքեր հիմնովին պատրաստ կլինեն ներդնել իրենց գիտելիքներն աշխատանքում:
Մայիսի 22-ին, եռամսյա դասընթացների ավարտից և քննությունների հաջող հանձնումից հետո մասնագետներին շնորհվեցին համապատասխան հավաստագրեր:
Ինչպես տեղեկանցում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, չորս տասնյակից ավելի որակավորում ունեցող աշխատակիցները կլրացնեն աշխատաշուկայի պահանջարկը և իրենց հմտություններով կնպաստեն մարզի մասնագիտական հիմնարկների առաջխաղացմանը։