Ջրամբարների գետավազաններում ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել, չեն դիտվել

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայարցել է տեղեկատվություն հանրապետությունում ջրամբարների լցվածության վերաբերյալ․

2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը կազմում է․
Ախուրյանի ջրամբարում 80%,
Արփիլիճ ջրամբարում՝ 88%,
Ապարանի ջրամբարում՝ 52%,
Ազատի ջրամբարում` 90%,
Մարմարիկի ջրամբարում` 97%:
Նշված ջրամբարների գետավազաններում մայիսի 25-26-ին ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել՝ չեն դիտվել։