Արտահանման ծավալն աճել է 180.0%–ով, արդյունաբերության թողարկման ծավալը՝ 26.8%–ով
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները․
2024թ․ ապրիլի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ
2024թ․ հունվար-ապրիլը 2023թ․ հունվար-ապրիլի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.2%
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 26.8%–ով
Ծառայությունների ծավալն աճել է 3.9%–ով
Առևտրի շրջանառությունն աճել է 26.7%–ով
Շինարարության ծավալն աճել է 13․7%–ով
Արտահանման ծավալն աճել է 180.0%–ով
Ներմուծման ծավալն աճել է 110.0%–ով։
2024թ․ ապրիլը 2023թ․ ապրիլի համեմատությամբ
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.4%
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16.3%–ով
Ծառայությունների ծավալն աճել է 0.8%–ով
Առևտրի շրջանառությունն աճել է 27.2%–ով
Շինարարության ծավալն աճել է 17.8%–ով
Արտահանման ծավալն աճել է 190%–ով
Ներմուծման ծավալն աճել է 160%–ով։