Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ ընդհատում չկա. Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրում որևէ ընդհատում չկա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Բացարձակապես ոչ մի ընդհատում չկա։ Վերին Լարսը նորմալ է աշխատում։ Ամեն ինչ նորմալ է առևտրի, տնտեսության մեջ», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի պատվիրակությունը ներկա կգտնվի Եվրասիական միջկառավարական խորհրդին:
«Հունիսի 3-4-ը, այո, կլինի Եվրասիական միջկառավարական խորհուրդը, այնտեղ կլինի հայկական պատվիրակությունը», - ասել է Օվերչուկը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հունիսի 3-4-ը Մինսկում:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Աղբյուրը` arm.sputniknews.ru