Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատաքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն։
Ովքեր ցանկանում են կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, կարող են լրացնել իրենց տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։
Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ այսօրվանից կամավորների հետ կապ կհաստատվի։