Դեբեդի հեղեղման հետեւանքների վերացման եւ ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները շարունակվում են

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրանը հայտնում է, որ Դեբեդի հեղեղման հետեւանքների վերացման եւ ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները շարունակվում են ուշ ժամերին։

Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածում նույնպես կատարվում են աշխատանքներ՝ ճանապարհի այդ տեղամասում անցանելիությունը և խիստ անհրաժեշտության դեպքում երթևեկությունը ապահովելու համար։

Մ-6 միջպետական ճանապարհի՝ աղետի պատճառով փլուզված և անանցանելի դարձած 28-րդ կմ-ից մինչև 36-րդ կմ-ն շրջանցելու նպատակով բարելավման աշխատանքներ են տարվում Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Շրջանցող ճանապարհը սկսվում է Մարց-Աթան ճանապարհից, միանում Դսեղին, այնուհետև՝ Մ-6-ին։