Ռիգայում տեղի կունենա առևտրային և բիզնես գործունեության զարգացմանն ուղղված «Riga Food 2024» միջազգային ցուցահանդեսը
2024 թվականի սեպտեմբերի 5-7-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի կունենա «Riga Food 2024» միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։
Ինչպես տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառմանը ներկայացված են լինելու 9-ը երկիր՝ ազգային տաղավարով, 30 երկրից շուրջ 420 ընկերություն, գնորդներ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:
Հիմնական ոլորտներն են՝ սնունդ, խմիչք, նորագույն տեխնոլոգիաներ, փաթեթավորում, սարքավորումներ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։
Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել հետևյալ կայքում՝ https://www.bt1.lv/rigafood/eng/index.php ։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով՝