HSBC բանկի ռուսական դուստր ձեռնարկությունը նոր սեփականատեր ունի. այն կշարունակի գործել նոր անվան տակ

Expobank-ը հայտնել է, որ կնքել է բրիտանական HSBC-ի ռուսական դուստր ձեռնարկությունը ձեռք բերելու գործարք։ Բանկը կստանա նոր անուն ու կշարունակի գործել, - BANKSNEWS–ի թոխանցմամբ, հայտնում է РИА Новости-ին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Expobank-ը կնքել է գործարքը և HSBC բանկից ձեռք է բերել բաժնետոմսերի 100%-ը։ Հաստատումներ են ստացվել նաև ՌԴ նախագահից և ՌԴ կենտրոնական բանկից։ Բանկը կշարունակի գործել նոր անվան տակ։